Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ապարանի և Գյումրիի տարածաշրջանում, Սելիմի լեռնանցքում մեքենաների երթևեկությունը դադարեցված է

Ապարանի և Գյումրիի տարածաշրջանում, Սելիմի լեռնանցքում մեքենաների երթևեկությունը դադարեցված է
07.01.2013 | 14:57

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.

Հունվարի 7-ին` ժամը 11.00-իդրությամբ, ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Ապարան-Ալագյազ ճանապարհի Քուչակ-Ծաղկահովիտ եւ Երեւան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածներում, ինչպես նաեւ Սելիմի լեռնանցքում երթեւեկությունը դադարեցված է բոլոր տեսակի մեքենաների եւ փոխադրամիջոցների համար:

Իրավիճակի փոփոխման դեպքում ՀՀ տրասնպորտի եւ կապի նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ